Արտաքին 1 տարի առաջ - 15:24 08-06-2025

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակներում, ոչ միայն անօրինական են, խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող վարչակարգի խորն ու չդադարող թշնամանքի ևս մեկ վկայություն են:

Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք մշակվել և իրականացվում են Իրանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ ճնշումն ուժեղացնելու, մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն Իրանի ժողովրդի վճռականությունը ՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից