Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:10 15-03-2024

Կրակոցների դեպքի վայրը լրացուցիչ զննվել է. պարզվել է վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ պարզել են այսօր՝ մարտի 15-ին, Երևանում, Ֆուչիկի փողոցում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ վիրավորներն են Արարատի մարզում հաշվառված 29-ամյա Գևորգ Ղազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել նռնակի պայթյունի հետևանքով, բեկորային վնասվածքներով «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ մյուս վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արթուր Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Դեպքի վայրում լրացուցիչ աշխատել են նաև քրեագետները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը