Ներքին 4 տարի առաջ - 12:45 12-06-2022

Պարզվել է երեկ Սևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորների ինքնությունը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ ՝ հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Այս մասին shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Հենրիկ Հունանյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Ազատ Առաքելյանը:

Վթարի հետևանքով Mercedes C-ի վարորդ Հ. Հունանյանը և Mercedes Sprinter-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկանուշ Ղարիբյանը, Երևանի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանը, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արմինե Չարչյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արուսյակ Առաքելյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գայանե Ենգիբարյանը, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արմինե Կարապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Գաբրիելյանը, Երևանի բնակիչ, 27-ամյա Ջեմմա Մանուկյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ոսկեհատ Զաքարյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել էին Mercedes Sprinter և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան