Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:40 15-03-2024

Վրաստանի հայաբնակ Այազմա գյուղում 3 տարի է՝ հարսանիք չի եղել․ բնակչությունն օր օրի նվազում է․ բացառիկ տեսանյութ

Հայաբնակ Այազմա գյուղի ուսանողները նախընտրում են կրթություն ստանալ Թբիլիսիում, այլ ոչ թե Հայաստանում․ բացառիկ տեսանյութ

Oragir.News-ի՝ Վրաստանի թղթակիցը այցելել է Ծալկայի շրջանի Այազմա հայաբնակ գյուղ, որը գուսան Հավասու ծննդավայրն է, որտեղ, 1993 թ․ սկսած, ամեն տարի նշվում է գուսանի երգի փառատոնը։

Գյուղացիներից մեկն ասաց, որ հիշում է գուսան Հավասուն, որը շրջում էր գյուղերով, համերգներ էր տալիս․ բոլորը սիրում էին նրան։

Գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Էլոյանը ասաց, որ Այազմայի նշանավոր զավակներից է նաև բժիշկ Վաղարշակ Փիլոսյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում և միշտ օգնում է գյուղացիներին։

Էլոյանը պատմեց՝ ժողովուրդը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությունը և բոստանային կուլտուրաներ։ Հիմնականում ցանում են կարտոֆիլ և կաղամբ։

Գյուղում բնակչության թիվը նվազել է․ շատերը մեկնում են արտագնա աշխատանքի և այլևս չեն վերադառնում։

Տնօրենն ասում է, որ Հայաստան մեկնող ուսանողների քանակը նվազել է, քան Թիբիլիսիի, քանի որ Վրաստանը ոչ վրաց լեզվով սովորող ուսանողների համար արտոնություններ է սահմանել։

Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց, որ գյուղում արդեն 3 տարի է՝ հարսանիք չի եղել․ երիտասարդները չեն ամուսնանում, հիմնականում արտագաղթում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից