Ներքին 2 տարի առաջ - 18:52 05-03-2024

Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը այդպես էլ ընդունելության չարժանացավ Կարեն Անդրեասյանի կողմից

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը դիմելուց հետո արդեն 5 օրվա ընթացքում այդպես էլ ընդունելության չարժանացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կամ ԲԴԽ որևէ աշխատակցի կողմից, մարդիկ ժամանակ չունեին։ ՀՀ քաղաքացու դիմումով արտահայտված խնդրանքը շատ պարզ էր՝ որդու մահվան վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնել ս/թ մարտի 12-ից հետո, քանի որ նշված օրը՝ պաշտպանական կողմի ճառով ավարտվելու էր արդեն 3 տարի տևող գործի քննությունը, իսկ նոր դատավորի պարագայում այն վերսկսվելու է և միանշանակ լրանալու են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։

Դատաքննության ողջամիտ ժամկետների համար այդքան «մտահոգ», այդ մասին նույնիսկ ֆիլմեր նկարահանող պաշտոնյաներն, ի վերջո աթոռից չկտրվելով, անտեսեցին որդեկորույս ծնողին, ի վերջո՝ «հպարտ քաղաքացուն», ում որդին ՀՀ զինված ուժերի՝ մարտական հերթապահության ընդգրկված հետախուզական գնդի զինծառայող է եղել։ Դատավորն այսօր նշանակվեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում, ով միանշանակ արժանի պրոֆեսիոնալ է, սակայն քրեական գործը ամենայն հավանականությամբ վերսկսվելու է զրոյից։ Ձեր գլխին կպնեն ընդամենը կախյալ դատավորների վախը չափելու համար նկարահանված ձեր քաղաքական կինոները…։

Հ.Գ. Զինծառայողը մահացել է դեռևս 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզում մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հերթափոխով զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ քաղաքացիական ավտոմեքենայի հարբած վարորդը բարձր արագությամբ հարվածել և կողաշրջել է զինծառայողներին թափքում տեղափոխող ՈՒԱԶ-ը»։



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին