Ներքին 2 տարի առաջ - 19:51 04-03-2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարարի հետ

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ օրակարգի շարունակական հարստացման գործում։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերն՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն:

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից