Միտք 2 տարի առաջ - 12:16 04-03-2024

Հայ խոպանչիներից հարկեր պահանջող Փաշինյանը 9 մլրդ է նվիրել ռուս ռելոկանտներին

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«9000000000 (9.0մլրդ) դրամ։Հարգելի հայրենակիցներ,այսօր զրուցելու ենք մի ֆենոմենի մասին,որի բացատրությունը դեռևս չենք գտել։ Խոսքը վերաբերվում է հայազգի խոպանչիների եվ ռուս խոպանչիների տարբերության մասին։ Հայ խոպանչին գնում է ռուսաստանի որևէ հեռավոր գյուղում տանջվում է, չարչարանքով բետոն է անում, շենք է կառուցում, կամ պարզապես փողոց եվ զուգարան է մաքրում,որի արդյունքում էլ ինչ-որ գրոշներ է վաստակում։ Կուտակված գրոշները հավաքելով ,մի քան ամիս սոված ,անլվա,ծարավ,անօթևան մնալուց հետո, վերադառնում է հայրենիք: Սիրելի հայրենիքում նրան սպասում են հարկային ծառայության կողմից ուղարկված ծանուցումները, որոնցով աշխատավորներին տեղեկացնում են,որ իրենք ահռելի գումարներ են պարտք հանրապետության պետական բյուջեին: Վրդովված և չարացած խոպանչները ճանապարհ փակել են փորձում, մարզպետի հետ գորգոռալով փորձում են հասկանալ իրենց աշխատանքի արդյունքները գրպանելու այն միտումը, որ առկա է հայաստանի հանրապետությունում։

Իհարկե սա շատ վատ ,անընդունելի,մտահոգիչ վիճակ է, անկասկած ,մեր աջակցությունն ենք հայտնում մեր հայրենակիցներին ,որոնք կոպեկների դիմաց աշխատելով,շենացնում են Ռուսաստանի դաշնությունը, բայց միևնույն ժամանակ հայտնաբերել ենք ռուս խոպանչների, որոնք պատերազմից, բանակային ծառայությունից փախել են եվ իրենց բիզնեսներում ծվարել են հայաստանում: Նրանց ոչ միայն դիմավորել են լավագույն կերպով, այլև նրանց հնարավորություն են տվել բյուջեից ստանալ ֆանտաստիկ աստղաբաշխական գումարներ, իսկ այդ գումարները ստանալուց հետո այդ անձինք ետ են ստացել հայաստանի հանրապետության բյուջե վճարած իրենց եկամտահարկի տոկոսը որոշ ամիսների համար եվ 50%-ը մոտ 10 ամսվա համար: Չեք հավատո՞ւմ։ Ես էլ չէի հավատում մինչև հանդիպեցի ՀՀ կառավարության 399 Լ որոշմանը,որով ռուսական ծագում եվ աշխատակազմ ունեցող ընկերություններին նվիրվել էր մոտ 9 000 000 000 դրամ։

Որքանով է սա արդար, կամ նպատակահարմար ,որքանով է սա ծառայում մեր երկրի շահերին դժվար է ասել: Գնահատականները թողնում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ։ Կից ներկայացնում եմ ցուցակ ,որտեղ ներառված են հանրապետության բյուջեից ֆինանսական օգնություն, դրամաշնորհ ստացած կազմակերպությունները, որոնց ամենախոշորները ռուսական կապիտալ են ներկայացնում եվ ռուս IT վերաբնակիչներից բաղկացած անձնակազմ ունեն»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա