Մամուլ 2 տարի առաջ - 08:36 01-03-2024

Արտահերթի մտքից հրաժարվել են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձեւավորվել։ Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի ավագանու ընտրություններից հետո:

ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների եւ այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան եւ դեպի Եվրոպա վիրտուալ «ուղեւորությունը»։ Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան