Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 29-02-2024

Չի լինում այնպես, որ աշխատավարձը բարձրացնես ու բանակը լինի մարտունակ․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Աժ–ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ատեստացիայի քննությունը չհաղթահարած զինծառայողների հարցին։

Նա արձանագրեց՝ դա շատ ցավալի հարց է․ «Ստացվում է, որ մեր զինծառայողների մի մասը կամ չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստությունը, կրակայինը, մասնագիտական պատրաստությունը, այսինքն՝ այն ինչն իրենց անմիջական աշխատանքն է, դրանից անբավարար են ստացել, մենք խնդիր ենք դնում ասում ենք՝ սիրելի՛ զինծառայողներ, պատրաստվեք, ֆիզիկականին մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացրեք, մի բան ավելի սովորեք։ Տենց է հնարավոր այդ հարցը լուծել»։

Ալեքսանյանը նկատեց՝ չի լինում այնպես, որ աշխատավարձը բարձրացնես ու բանակը լինի մարտունակ․ «Չի լինում, որ ասես՝ սիրելի՛ զինծառայող, այսօրվանից կլինես ավելի մարտունակ, ինքն էլ այսօրվանից դառնում է ավելի մարտունակ։ Այս կտրվածքով չի կարող ուղղակի նման բան լինել, եթե ասում ենք՝ 5400-ից այսքանը կտրվել են, բա այնքան էլ չեն կտրվել, բարձրացրել են իրենց մասնագիտական կարողությունն ու իրենց աշխատավարձը, տենց է լուծումը, այլ կերպ լուծում չկա»։

Վերջինս դիմեց ընդդիմադիրներին և հաստատեց՝ իրենք նույնպես ընդունում են, որ բանակն այն վիճակում է, որ զինծառայողների մի շատ հատված, փաստացի, անբավարար է ստանում կրակային պատրաստությունը, մասնագիտականն ու մարտականը, այս խնդիրը պետք է լուծել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ