Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:30 26-02-2024

Դուրս գալուն դեմ եմ. ՀԱՊԿ-ը պետք է կատարի ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այնուամենայնիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկեշանկոն պնդեց, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից պաշտոնական ծանուցում չեն ստացել։ «Հայաստանից դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում մենք չենք ստացել: ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին»,- ասել էր նա:

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ համոզմունք էր հայտնել, որ առանց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն չի փլուզվի: Նա նաև ասել էր, որ հանգիստ է վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ հայտարարություն չի լսել առ այն, որ Հայաստանը պաշտոնապես սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Ես լսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի լրագրողին ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց դա կարող է նույն Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր մեկնաբանությունների արժանանալ՝ սկսած նրանից, որ մենք նիստերին չենք մասնակցում դա նկատի ունի, ուզում ենք հասկանալ, թե ՀԱՊԿ-ում ինչ է կատարվում և այլն։ Ուստի ես Լուկաշենկոյի հետ լրիվ համաձայն եմ՝ եթե պաշտոնական ծանուցում չկա սառեցման մասին, ապա ի՞նչ սառեցում»,- ասաց նա՝ համաձայնելով մեր դիտարկմանը, որ ՀՀ-ն միայն հայտարարությունների մակարդակում է գործում։

Հարցին, թե Հայաստանը պե՞տք է սառեցնի կամ առհասարակ դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ-ն կատարի իր գործառույթները, Հայաստանը լինի կառույցի ամենաակտիվ անդամը, ՀԱՊԿ-ն էլ անհրաժեշտության դեպքում իր գործառույթների շրջանակներում աջակցություն ցուցաբերի ինչպես Հայաստանին, այնպես կազմակերպության անդամ մյուս երկրներին։ Ըստ նրա՝ այս հարցի շուրջ պետք է անդադար աշխատել։

Նազարյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպիսին կլինի ընդդիմության դիրքորոշումը, եթե իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ անդամությունը սառեցնելու հարց բերի խորհրդարան։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ չի կարծում, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ կարտահայտվի ՀԱՊԿ-ից դուրս գալուն։

«Ես ինքս առաջինը դեմ կլինեմ դրան, որովհետև ասում եմ՝ մեր անվտանգության համակարգը՝ լավ թե վատ, կայացած թե չկայացած, գտվում է այնտեղ։ Ունե՞նք մենք այլընտրանք, ես չեմ տեսնում։ Եթե ինչ-որ մեկն իրական այլընտրանք տեսնում է բացի գեղեցիկ ելույթներից, բանաստեղծություններից, արարողություններից, ես չեմ տեսնում»,- ասաց նա։

Գեղամ Նազարյանը հավելեց, որ ինքն էլ հիացած չէ ՀԱՊԿ-ի որոշումներով, արագ արձագանքման քայլերից, սակայն դա չի նշանակում, որ այստեղ պետք է խնդիրներից նեղանալ և գնալ չգիտես թե ուր։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի