Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:50 07-03-2024

Ի՞նչ զարգացումներ են հաջորդելու ՀԱԿՊ-ից Հայաստանի դուրս գալուն

«Ռուսաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Հայաստանի հետ», օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած դիվանագիտական ժողովի արդյունքներով անցկացված ասուլիսին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի հայտարարությունը կարելի է ընկալել, որպես Մոսկվայի նախազգուշացում Երևանին։

Լավրովը հիշեցրեց, որ պաշտոնական Երևանը համաձայնություն չի տվել տեղակայելու ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ հիմնավորելով, որ ՀԱՊԿ-ը չի դատապարտել պաշտոնական Բաքվի գործողությունները։ «Մինչդեռ դրանից անմիջապես հետո Երևանը թույլատրեց ԵՄ առաքելության տեղակայումն՝ այն դեպքում, երբ Եվրոպական միությունը նույնպես չի դատապարտել Ադրբեջանին», ընդգծեց ռուս նախարարը, որի խոսքով՝ ելնելով ՀՀ իշխանությունների այդօրինակ պահվածքից, հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ ենթակա է վերանայման։

Ըստ ամենայնի, ՌԴ ԱԳՆ ղեկավարի այս խոսույթը պայմանավորված է ՀԱՊԿ-ի անդամակցության «սառեցման» մասին Հայաստանի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով։ Փաստորեն, եթե Հայաստանը սառեցնում է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը, ապա Ռուսաստանն էլ իր հերթին, նույն կառույցի շրջանակներում ունեցած իր պարտավորությունները կարող է չկատարել։

Հնարավոր է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության փոփոխությունները հեռանկարում բերեն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայմանը, ինչպես նաև անդրադառնան առևտրային հարաբերությունների վրա՝ վատթարացման առումով։
Այլ կերպ ասած, Լավրովի հայտարարությունը կարելի է նաև հասկանալ այսպես՝ «ցանկության դեպքում մի օրվա ընթացքում ռուս-հայկական ընկերական հարաբերությունները կարող են դառնալ թշնամական»։

Մյուս կողմից, ներկա դրությամբ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի իշխանությունների վարքը, որն առայժմ արտահայտվում է ընդամենը հակառուսական խոսույթի տեսքով, բայց եթե Փաշինյանի կառավարությունը փորձի չեղարկել ռազմական ոլորտում առկա հայ-ռուսական համաձայնագրերը, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերը, ապա ի կատարումն, օրինակ, ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ կետի պահանջների, «եթե կազմակերպության անդամ-պետությունը չի կատարում կազմակերպության Խորհրդի և այլ մարմինների որոշումները, ապա Խորհուրդը կարող է դադարեցնել տվյալ պետության մասնակցությունը Կազմակերպության գործունեությանը։ Անդամ-պետության կողմից Խորհրդի և այլ մարմինների որոշումներըի չկատարումը հետագայում շարունակելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել որոշում Կազմակերպությունից այդ պետության հեռացման մասին»։

Այս դեպքում Հայաստանը կմնա մեն-մենակ ադրբեջանա-թուրքական տանդեմի առջև՝ փաստացի ազատելով Ռուսաստանին իր դաշնակցային պարտականությունների կատարման բեռից և, այդպիսով, լիուլի ճաշակելով անխուսափելի թուրքացման պտուղները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան