Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:24 23-02-2024

ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ-ը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին. ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերն, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- նշել են քարտուղարությունից։