Ներքին 18 րոպե առաջ - 09:35 03-09-2026

ԵՄ-ին անդամակցությունը Երևանի գործն է, այդ հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա. Օվերչուկ

Երևանն ինքը կորոշի Եվրոպական միությանն իր անդամակցության հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում:

Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակներում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Երևանի անձնական գործն է և ինքնիշխան իրավունքը, նա էլ պետք է լուծի այդ հարցը:

«Իսկ մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում», - ուշադրություն է հրավիրել Օվերչուկը:

Ձեզ գուցե հետաքրքրի