Մամուլ 2 տարի առաջ - 08:02 23-02-2024

Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ։

Բայց միեւնույն ժամանակ պաշտոն են տալիս մեկին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ-ում զբաղեցնելով սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը՝ նշանակված է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու: Խոսքն Արցախի ՊԲ փոխնախարար Սերգեյ Առստամյանի մասին է, որին երեկ նշանակեցին ՔԿ նախագահի խորհրդական:

Հիշեցնենք նաեւ, որ Քյարամյանը եւս պատերազմի օրերին Հայաստանից գործուղվել էր Շուշի եւ թերեւս այնտեղ է Առստամյանի հետ ծանոթացել։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար