Արտաքին 2 տարի առաջ - 23:42 18-02-2024

Ստամբուլում թույլ չեն տվել Նավալնիի հիշատակին հանրահավաք անցկացնել

Փետրվարի 16-ին Ստամբուլում մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել՝ հարգելու ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակը։ Ակցիայի մասնակիցներից շատերը պաստառներ չեն ունեցել և ոչ էլ կարգախոսներ են վակարկել, սակայն տեղի ոստիկանությունը նրանց գործողությունները համարել է քաղաքական, ընդ որում՝ անօրինական և թույլ չեն տվել Նավալնիի հիշատակին հանրահավաք անցկացնել։