Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:11 24-04-2022

Ստամբուլում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականների հիշատակին

Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, որը ցեղասպանության տարիներին կրում էր Թաթավլա անունը, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
107 տարի առաջ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում սկսվեց հայ մտավորականության ձերբակալությունը:
Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըին:
Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին»,-նշվել է հայտարարության մեջ:
«Ցանկանում ենք, որ այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք, որը կունենա Զաբել Եսայանի, Կոմիտասի, Մկրտիչ Մարգոսյանի, Հրանտ Դինքի, Սարգիս Սերոփյանի, Ահմեթ Քայայի, Յաշար Քեմալի, Թահիր Էլչիի եղբայրական ոգին»,-նշել են միջոցառման մասնակիցները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան