Ներքին 2 տարի առաջ - 00:38 17-02-2024

40-ից բարձր տարիքի, երկարամյա փորձով բազմաթիվ մասնագետներ կանգնած են գործազրկության փաստի առաջ

Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր Արամ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որակավորման՝ ատեստացիայի գործընթացով պայմանավորված, զգալի ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ժամանակին սովորել են ոչ պետական բուհերում, ստացել են դիպլոմներ և մինչև օրս այդ դիպլոմներով աշխատում են, բայց արդեն այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Բանն այն է, որ ոչ պետական բուհերը, ընդհուպ միչև 2004 թվականը հիմնականում գործել են առանց պետական նմուշի դիպլոմ տալու իրավունքի: Ժամանակին եղել են այսպես կոչված ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, և ուսումը այդպիսի բուհերի կողմից կազմակերպվել է այդ ծրագրերի հիման վրա՝ երբեմն առանց համապատասխան լիցենզիաների: 2018 թվականին պետությունը հնարավորություն է տվել այդ կարգավիճակի դիպլոմներ ունեցող անձանց վերաորակավորել իրենց դիպլոմները՝ հանձնելով պետական քննություն: Իրազեկման անարդյունավետության, թե տվյալ ժամանակահատվածում մարդկանց թերահավատության պատճառով, (իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում պարզ է, թե ինչո՞ւ հարցը չի բարձրացվել) բազմահազար քաղաքացիներ չեն օգտվել այդ հնարավորությունից,և այսօր իրենց աշխատանքը և տարիների չարչարանքը կորցնելու լրջագույն վտանգի առջև են կանգնած: Նրանք կամ պետք է կրկին դիմեն որևէ բուհ և սովորեն 4-6 տարի, կամ պետք է ազատվեն աշխատանքից (հիմնականում պետական համակարգում)։ Այդ մարդիկ 40-ից բարձր տարիքի, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ, մանկավարժներ են, ովքեր չեն էլ պատկերացրել, որ 5 տարի բուհում սովորելուց և տասնյակ տարիներ աշխատելուց հետո կարող են մի օր կանգնել գործազրկության փաստի առաջ:

Կրթության կազմակերպիչների հետ մեր քննարկումներից պարզ դարձավ, որ պետության կողմից 2018 թվականին տրված այդ հնարավորությունից այդքան էլ մեծ թվով մարդիկ չեն օգտվել:

Կրթության նախարարությունից մեզ ասացին, որ անհրաժեշտ է որպեսզի համակարգված ձևով դիմումներ ներկայացվեն, որից հետո կառավարությունը գուցե ևս մեկ պատուհան բացի, այդ անձանց տալով հնարավորություն՝ հանձնել վերաորակավորման քննություն և ստանալ արդեն պետական նմուշի դիպլոմ՝ պահպանելով աշխատանքը:

Այս գրառումն ուղղված է բոլոր շահագրգիռ անձանց հայտնաբերելուն, քննարկումներ ծավալելուն և դիմումներ հանձնելու ընթացակարգ սկսելուն: Տարածելը խրախուսվում է, քանի որ ձեր ընկերների, հարազատների մեջ ևս կարող են լինել շահագրգիռ մարդիկ:

ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԽՆԴԻՐԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԲՈՒՀԻՆ: ԱՅՆ ԸՆԴԱՆՈՒՐ Է ԲՈԼՈՐ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՅՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՏՐՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՏՎՅԱԼ ԲՈՒՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ. ՄՈՏԱՎՈՐ՝ 1993Թ-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2004Թ.

Հարգանքով՝ Երևանի դատական փորձանքննությունների ինստիտուտի ռեկտոր Արամ Գրիգորյան

Հ․Գ․ Հարգելի ընկերներ, այս գրառումը հասանելի դարձնելու համար, կարող եք ակտիվ հղումով նշել բոլոր շահագրգիռ բուհերին,գերատեսչություններին և կազմակերպություներին:
Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել