Արտաքին 2 տարի առաջ - 13:56 16-02-2024

Ինտենսիվ տեղումների պատճառով Վրաստանում հողային զանգվածի փլուզում է տեղի ունեցել

Ինտենսիվ տեղումների և սողանքային գործընթացների ակտիվացման հետևանքով Վրաստանում սողանք է տեղի ունեցել։

Սաչխերե-Ուզունտա-Շքմեր-Զեդալի ներպետական ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում հողային զանգվածի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը նշված տարածքով։