Ներքին 5 տարի առաջ - 14:59 20-08-2021

Երևանում ճանապարհի փլուզում է տեղի ունեցել. shamshyan.com

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ օգոսոտսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։

Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարեւանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ վտանգ կա, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։

Կայքի փոխանցմամբ, այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը