Մամուլ 2 տարի առաջ - 08:53 13-02-2024

Դատական համակարգում անհանգիստ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դատական համակարգում անհանգիստ են՝ կարո՞ղ է օրենսդիր մարմինը` ի դեմս ՔՊ-ի, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ իրեն բնորոշ մանր քինախնդրություն դրսեւորի եւ դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին` Դավիթ Բալայանին չընտրի։ Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը 158 ձայն էր ստացել, իշխանական թեկնածուն` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, 100 ձայն։

Բանն այն է, որ հաջորդ նիստին խորհրդարանը պետք է ՍԴ դատավոր ընտրի` Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր ընտրվելուց հետո թափուր մնացած տեղի համար։ Իսկ Դավիթ Բալայանը ՔՊ-ականներից շատերի հիշողության մեջ մնացել է մի հիշարժան դրվագից, երբ Փաշինյանի հրահանգով վերջինիս աջակիցները փակել էին դատարանների դռները, Բալայանը փորձել էր լուսամուտով մտնել իր աշխատավայր եւ հարցազրույցներ էր տալիս, թե փորձ է արվում խոչընդոտել դատավորների աշխատանքը։

Դատավորները հուսով են, որ ՔՊ-ն չի գնա նման քայլի, մանավանդ՝ կան նախադեպեր, երբ, օրինակ, Սերգեյ Մարաբյանին, ով նիկոլական դատավորների շարքին չի պատկանում, ՔՊ-ն ընտրեց` գործուղելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։ Իսկ ՔՊ-ում առայժմ որոշում չունեն Բալայանի ընտրության հարցով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ