Ներքին 4 տարի առաջ - 13:25 05-02-2022

Դատական համակարգում խոր ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող մտահոգություններով Եվրոպական երկրների դեսպաններին ու ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Թովմասյանը եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել է մեր երկրի դատական համակարգում ստեղծված խոր ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունները կատարվում են իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ։ Հարուցվում են կարգապահական վարույթներ, քրեական հետապնդումներ։ Թովմասյանը օրինակ է բերում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերջին որոշումը` կապելով դա «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորումը մերժելու մասին Բախշիյանի կայացրած որոշման հետ։

«Պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն նախևառաջ առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը»,– նշված է Թովմասյանի նամակում։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ԵՄ դեսպաններից և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ակնկալում է արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան