Արտաքին 2 տարի առաջ - 17:09 04-02-2024

Մենք ՀԱՄԱՍ-ի հետ «ոչ մի գնով» գործ ունենալ չենք ուզում․ Նեթանյահու

«Ես ուզում եմ հստակ ասել մեր քաղաքականության մասին. գլխավոր նպատակը, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի վերացումն է»,-Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում:

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին՝ «Համասի վերացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և Գազայի հատվածը երբեք Իսրայելի համար սպառնալիք չներկայացնելու ապահովումը»:

Խոսելով հնարավոր պատանդների գործարքի մասին՝ Նեթանյահուն ասել է. «Մենք ոչ մի գնով չենք համաձայնի որևէ գործարքի»։

Նրա խոսքով, մամուլի հաղորդագրությունները մեծ թվով պաղեստինցիների ազատ արձակման համաձայնության մասին չեն համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ