Արտաքին 2 տարի առաջ - 14:25 04-02-2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հուսիների թիրախներին

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը 36 հարված են հասցրել Եմենում գտնվող օբյեկտներին, որոնք կապված են «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների հետ: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան աջակցություն են ցուցաբերել ամերիկյան և բրիտանական ուժերին, հայտնում է apnews.com-ը։

Փաստաթղթից հետևում է, որ հարվածները հասցվել են «հուսիների 36 թիրախի՝ Եմենի 13 վայրերում՝ ի պատասխան Կարմիր ծովով նավարկող օտարերկրյա առևտրային նավերի և ռազմանավերի վրա նրանց շարունակվող հարձակումներին»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «այս ճշգրիտ հարվածները կոչված են թուլացնելու և խաթարելու հուսիների հնարավորությունները»։

Հարվածների թիրախները եղել են «խորը ստորգետնյա զենքի պահեստները, հրթիռային համակարգերն ու կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարները»։ Փաստաթղթում նշվում է, որ երկրները «հանձնառու են նվազեցնել լարվածությունը և վերականգնել կայունությունը Կարմիր ծովում»։

«Մենք չենք վարանի պաշտպանել կյանքը և ազատ առևտուրը աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկի երկայնքով», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ