Արտաքին 2 տարի առաջ - 21:59 03-02-2024

Մահացել է Իտալիայի վերջին թագավորի որդին

Շաբաթ առավոտյան 86 տարեկանում մահացել է Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո II-ի որդին՝ Վիտորիո Էմանուելե Սավոյացին, տեղեկացրել է ANSA-ն։

«Այսօր առավոտյան ժամը 07.05-ին Ժնեւում, հարազատներով շրջապատված, մահկանացուն է կնքել Նորին Թագավորական Մեծություն, Սավոյայի հերցոգ եւ Նեապոլի արքայազն Վիտորիո Էմանուելեն»,- նշվել է Սավոյների արքայատան հայտարարությունում։

Նշվել է, որ թաղման տեղն ու օրը կհայտարարվեն առաջիկայում։

Վիտորիո Էմանուելեն կդառնար 87 տարեկան փետրվարի 12-ին։

Սավոյների արքայատոհմը Իտալիայում կառավարել է միավորման պահից՝ 1861 թվականից մինչեւ 1946թ., երբ հունիսի 2-ին իտալացիները ինստիտուցիոնալ հանրաքվեում քվեարկեցին միապետության չեղարկման եւ Իտալիայի Հանրապետության ստեղծման օգտին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ հետո ֆաշիստական դիկտատոր Բենիտո Մուսոլինիի հետ համագործակցության եւ 1943թ. Հռոմից փախչելու համար, որպեսզի խուսափեն գերմանական բանակի ներխուժումից, իտալացիների պարսավանքին արժանացած Ումբերտո II-ը եւ նրա ընտանիքը հանրաքվեից հետո տարագրվել են Շվեյցարիա։

Իտալիա վերադարձի սահմանադրական արգելքը իրեն վարկաբեկած թագավորական ընտանիքի արական սեռի ժառանգորդների համար հանվել է 2002թ.։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ