Ներքին 2 տարի առաջ - 11:35 02-02-2024

Կրակոցներ՝ Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի բակում. shamshyan.com

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գրիգոր Եսայանից, ով հայտնել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Գ․ Եսայանը ոստիկաններին հայտնել է, որ դեպքի մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել և փորձել է ներքին կարգով պարզել եղելությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով փաստաղթղեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանություն ահազանգած Գ․ Եսայանը նշված դպրոցի տնօրենն է, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը