Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է հավաքում իրերը։ Տեսանյութի ուշագրավ դրվագներից մեկում նա բանանը դնում է պիջակի ծոցագրպանում՝ նշելով, որ այն իրեն դեռ պետք կգա։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացնելով, փորձել է պարզել՝ ի՞նչ մեկնաբանություն ունեն Նիկոլ Փաշինյանի՝ բանանը պիջակի ծոցագրպանում պահելու վերաբերյալ։
Քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութում, ամենայն հավանականությամբ, հումոր է արել, սակայն նման վարքագիծը բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ։ Նրա խոսքով՝ «նման պաշտոնյաներին նման հումորը չի սազում», և երկրի ղեկավարն ամեն դեպքում պետք է լուրջ լինի։
Հարցվածներից մեկն էլ Փաշինյանի այս քայլը գնահատեց որպես անհեթեթություն: «Խելապակասի մեկն է, խնդալու համար պահում է»,- ասաց նա։ Երբ հարցրեցինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ նման քայլով Փաշինյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը, քաղաքացին պատասխանեց, որ նա ամեն ինչ անում է, որ ժողովրդի վիճակն ավելի վատ լինի։
Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է. «Ինչ ասես՝ կպահի, իրենից ամեն բան սպասելի է, և իր համար դա նորմալ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։