Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:18 27-10-2025

Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն, սրանց օրոք ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վանաձորի դատարանի շենքում դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարել են: Սրանից մի ամիս առաջ էլ տնային կալանքի մեջ գտնվողին էին խփել:

Տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում և ինչ պատճառով է նման դեպքեր արձանագրվել, սակայն սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի և լիակատար բարդակի մասին:

Իսկ, օրինակ, Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ՝ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար: Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է:

Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն: Սրանց օրոք ամեն ինչ սպասելի է:

Սա է համակարգի իրական դեմքը, որովհետև իրենց ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու և նստեցնելու վրա է կենտրոնացված»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի