Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:25 26-09-2026

Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա, «Փաստինֆո»-ին ասել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։

Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի ժամանակ վատացել էր 6 երեխայի ինքնազգացողություն, ինչից հետո դպրոցը շտապօգնություն էր կանչել: Աշակերտները տեղափոխվել էին հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։

«Երեխաների վիճակը նույնն է, ինչ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նրանք իրենց շատ լավ են զգում, արտառոց ոչ մի բան չկա։ Շտապօգնության ահազանգից հետո ես առաջին րոպեներից եղել եմ տեղում։ Շոգի պատճառով երեխաների մոտ շնչառական քաղց է առաջացել, ինչը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ոչ մի լուրջ բան չի եղել։ Մեր բնակավայրի բուժաշխատողներն առաջինն են օգնություն ցուցաբերել, և մինչև շտապօգնության մեքենայի մոտենալն ամեն ինչ արդեն կարգին է եղել։ Փառք Աստծո, լուրջ ոչինչ չկա։

Եթե համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրինությունն ու նախարարությունն ասում են, որ ամեն ինչ լավ է, ուրեմն դա հստակ է ու ճիշտ»,- նշել է Վարդանյանը։
Վարչական ղեկավարը շ հավելել է, որ դպրոցում խմելու ջրի կամ ճաշարանի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ կրթօջախը նորակառույց է։

pastinfo.am

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»