Ներքին 2 տարի առաջ - 10:45 20-06-2024

Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները սթրեսի մեջ են. դպրոցի տնօրեն

Օրեր առաջ լուր էր տարածվել, որ Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակետները կոտրել էին դպրոցի պատուհանների ապակիները։ Նախնական տեղեկություններով՝ դպրոցին հասցվել էր մեծ վնասր։

Ավելի ուշ Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն՝ Անուշ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում վրդովված նշեց, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Այդ տեղեկությունները 99%-ով չեն համապատասխանում իրականությանը, շատ ուռճացված են։ Աշակերտները, ճիշտ է, երեխայական բաներ են արել, բայց ծնողները ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել են, այլև ապակիները պատվիրել են, որ բերեն, տեղադրեն»։

Տնօրենի խոսքով՝ դպրոցին հասցված վնասի չափը նույնպես ուռճացված է ներկայացվել մամուլում։ Իրականում վնասի չափը կազմել է 350 հազար դրամ։ Այդ ևս աշակերտների ծնողներն արդեն փոխհատուցել են․

Համբարձումյանը նաև ասաց, որ աշակերտները կարգապահ, խելացի են․

«Աշակերտներն այնքան պարտաճանաչ, լավ և կարգապահ աշակերտներ են, խելացի երեխաներ են, ուղղակի երեխայական բաներ են արել։ Ես չեմ ուզում ամբողջական հերքեմ, քանի որ դեպքն իրականում տեղի է ունեցել։ Բայց ամեն դեպքում՝ այդ տարիքի երեխաները առանց այդ էլ՝ սթրեսի ենթարկված են մամուլի հրապարակումների և մեկնաբանությունների պատճառով։ Ես չեմ ուզում իրենց ճակատագրի վրա բիծ լինի։

Նրանց ծնողներն էլ ամեն րոպե, ամեն հարցով դպրոցի կողքին են եղել։ Ծնողներին էլ խնդրել եմ, որ նյութերի մեկնաբանությունները չկարդան, ոչ էլ երեխաներին թույլ տան կարդալ, քանի որ իրենց համար դա մեծ սթրես կլինի»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան