Մամուլ 2 տարի առաջ - 08:46 01-02-2024

Ամեն ինչի փող կա, Բագրատյանի թոշակի համար չկա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սնուփ Դոգի չկայացած համերգի համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ հատկացրած, աջուձախ անհիմն ծախսեր կատարող իշխանությունները խնայողություններ են անում ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Հրանտ Բագրատյանի թոշակի հաշվին։ Բագրատյանին օրենքով հասանելիք բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են դատական հաջորդ ատյաններում բողոքարկելով՝ չանել դա։

Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է վճարել հասանելիք թոշակը։

Բագրատյանը դիմել է Վարչական դատարան ու հաղթել, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք է տարել ու հասել նրան, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվի։ Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ Բագրատյանի տարած վճռաբեկ բողոքով։ Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԲԴԽ նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը բարձր կենսաթոշակ է ստանալու։ Փաստորեն, թոշակ սահմանելիս էլ է իշխանությունն առաջնորդվում տվյալ անձի հայացքներով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից