Ներքին 2 տարի առաջ - 12:30 24-01-2024

Պայքարելու ենք ազգադավ իշխանության դեմ․ «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է ՆԳ նախարարի հրավերը

2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։ Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։

«Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։

«Որդիների Կանչ» ՀԿ

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն