Փաշինյան-Ալիև հեռակա համագործակցությունը․ առաջնորդների լուսանկարները և բնակարանաշինության լուրը
copy image url

Փաշինյան-Ալիև հեռակա համագործակցությունը․ առաջնորդների լուսանկարները և բնակարանաշինության լուրը

Ներքին 1 տարի առաջ - 19:30 21-01-2024
Հունվարի 20-ին Բաքուն հրապարակել է անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից ապօրինի գերության մեջ պահվող արցախցի առաջնորդների բանտային լուսանկարները։

Ադրբեջանցիներն իրենց բնորոշ ցինիզմով հայտնել են՝ «անջատողականների առաջնորդների համար Բաքվում ապահովված են համարավետության բոլոր պայմանները»։

Առհասարակ, հանրային-քաղաքական հարթակներում վաղուց տիրապետող է այն համոզմունքը, որ Ալիևը և Փաշինյանը համագործակցաբար իրականացնում են այնպիսի քայլեր, որոնց միջոցով հանգամանորեն կենսագործվում են ադրբեջանա-թուրքական հակահայկական ծրագրերը։

Ենթադրելի է, որ Ալիևի կարգադրությամբ ձերբակալվել են նրանք, ովքեր, ազատության մեջ լինելով, զգալիորեն կբարդացնեին Փաշինյանի հարմարավետ կառավարումը։

Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորված գործիչների միջոցով Ալիևը կարողանում է հոգեբանորեն ճնշում գործադրել արցախցիների վրա։

Հայտնի է, որ այսպես, թե այնպես ձայն ունեցող արցախցիները կալանավորվածներից առնվազն որևէ մեկի հետ կապ ունեցել են։ Եվ քանի որ հայտնի չէ, թե Ադրբեջանն ինչ պլաններ ունի ապօրինի կալանավորվածների ճակատագրի հետ, արցախցիները ու հատկապես Արցախի ղեկավարությունը չեն կարողանում որևէ քայլ ձեռնարկել, որովհետև մշտապես կա սպառնալիք, որ գերեվարված առաջնորդների ճակատագիրը դրանից կարող է անկանխատեսելի դաժան ավարտ ունենա։

Ու դա է թերևս հիմնական պատճառներից մեկը, որ նույնիսկ ՀՀ-ում գտնվող արցախցիների հիմնարար իրավունքների համար ոչինչ չի ձեռնարկվում։ Սա նույնպես ձեռնտու է Փաշինյանի կառավարությանը, որը, իհարկե, օգտվում է այդ հանգամանքից։

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող գործիչների վերաբերյալ լուսանկարների հրապարակումը համընկել է Փաշինյանի կողմից առաջիկայում հայտարարվելիք՝ արցախցիների բնակապահովման անոնսի հետ, որը ևս արցախցիներին զսպելու, «կաշառելու» ակնհայտ նպատակ ունի։

Այս պարզ համադրությունից ակնհայտ է դառնում, որ առաջիկայում լինելու են զարգացումներ, որին Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են «մեղմել» արցախցիների մասնակցությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին