Ներքին 2 տարի առաջ - 17:29 21-01-2024

Մտքումս աղոթում էի, որ դագաղը չբացեն, ու փոքրիկս պապա չկանչի. արցախցի

22-ամյա Արփինե Ավանեսյանը նախքան զրույցը սկսելը ասում է, երբ 44-օրյա պատերազմից հետո շատերը երկմտում էին Արցախ գնալ-չգնալու մասին, իրենք հաստատակամ էին տրամադրված, որ պիտի ապրեն Արցախում։ Ամուսիններով իրենց նվիրել էին զինվորական ծառայությանը, որովհետեւ հենց այդ ժամանակն էր, որ հայրենիքը ուներ իրենց պաշտպանության կարիքը։

«Ամուսինս դեսանտ էր, պատերազմի մասնակից...չնայած որ ամուսինս Արցախից չէր, բայց շատ էր սիրում Արցախը։ Պատերազմից հետո ամուսնացանք, հստակ որոշեցինք, որ պիտի Արցախում ապրենք։ Կյանքը շատ էր դժվարացել. թուրքը անդադար կրակում էր, մեր տանից օդային 700 մ հեռավորության վրա էր թուրքը կանգնած՝ Շուշիի բարձունքում։ Ապրում էինք առանց գազ, լույսը գրաֆիկով, էդ ամենը կարծես թե քիչ էր, ճանապարհը փակեցին։ Բլոկադայի ժամանակ ես հղի էի, իսկ փոքրիկս՝ 1,5 տարեկան։ Ամուսինս 14 օր դիրքերում էր լինում, մենք՝ տանը։ Դժվար էր ստուգումների գնալ վառելիքի բացակայության պատճառով, ոտքով 7-8 կանգառ գնում էի, մինչև հասնեմ ծննդատուն՝ ստուգման, առավոտյան բալիկիս հետ ժամը 7:00-ից հացի հերթ էինք գնում, ստիպված էի լինում փոքրիկիս արթնացնել, որ միասին գնայինք օրվա հացի համար։ Դժվար էր լույսի գրաֆիկի հետ հարմարվելը, ձմեռը մի կերպ անցանք, սակայն Աստված ավելի մեծ ու դաժան դժվարություն էր ինձ համար պահել, որ փառք էի տալիս բլոկադայի օրերին։ Հույսս չէի կորցնում, բայց հենց ամուսնուս ասում էի, ջղայնանում էր ու անընդհատ ասում, որ հույս չունենաս, որ թշնամին առանց պատերազմի կբացի կյանքի ճանապարհը»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի Արփինե Ավանեսյանը։



Արփինեի երջանիկ ընտանիքի անդորրը խախտվում է հուլիսի 23-ին, երբ Արփինեի ամուսինը հանկարծամահ է լինում։ Արփինեն այդ ժամանակ հղի էր երկրորդ բալիկով։

«Հուլիսի 29-ին ամուսնուս մարմինը հանեցի Արցախից։ Բալիկիս հետ այդ օրը մենք նույնպես դուրս եկանք։…Կյանքս այդ պահին նման էր դաժան ֆիլմի․ դիմացս՝ շտապ օգնության մեքենայում, ամուսնուս մարմինն էր, հետևի մեքենայի մեջ ես էի, փոքրիկս ու չծնված բալիկս։ Ինձ զգուշացրել էին, որ ձևացնեմ, որ չեմ ճանաչում նրան, մտքումս աղոթում էի, որ դագաղը չբացեն, ու փոքրիկս պապա չկանչի։ Չորս ժամ Հակարիի մոտ կանգնելը մենակ ու այդ վիճակում, շատ դաժան էր։ Գնում էի ու գիտեի, որ հաստատ վերադարձի ճանապարհ չկա, ես գնում էի դեպի անորոշություն և չգիտեի, թե հետո ինչ է մեզ հետ լինելու։ Հիմա ներսումս դատարկություն է, և երբեմն պահ է գալիս, որ ինձ թվում է, թե ոչինչ չեմ զգում»,-շարունակում է 22 ամյա կինը։



Հարցնում եմ`ինչ ես թողել Արցախում։ Մի քանի րոպե լռում է, ասում է`հոգիս, հորս գերեզմանն ու սրտիս մի մասը, կյանք եմ թողել Արցախում։

«Ոնց որ ներսիցս մի մաս հանած ու թողած լինեմ այնտեղ։ Տուն վերադարձի հույսս չեմ կորցնում, դա կլինի 20-30 տարի հետո, միևնույնն է, հավատում եմ։ Ոչինչ այսպես չի մնա»,-եզրափակում է արցախցի Արփինե Ավանեսյանը։

Արփինեն հիմա բալիկների հետ Վանաձորում է բնակվում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի