Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 12:20 21-07-2026

Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Իսրայելական քաղաքական բեմահարթակում դիվանագիտական լուրջ զարգացումներ են տեղի ունեցել. վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ արգելափակել է Քնեսեթի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղղակի դիմումից հետո։

Ինչպես հաղորդում է Haaretz-ը, ադրբեջանական կողմի միջամտությունից հետո Իսրայելի իշխանության ներկայացուցիչները Բաքվին վստահեցրել են, որ հարցը վերջնականապես հանվել է խորհրդարանական օրակարգից, թեև վարչապետի գրասենյակն ու Հաջիևը հրաժարվել են մեկնաբանել լրատվամիջոցի հարցումները։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել էր ԱԳ նախարար Գիդեոն Սաարի առաջարկը՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունը որպես բարոյական ու պատմական պարտականություն՝ հիմնվելով նաև հրեական NILI ընդհատակյա կազմակերպության հիմնադիր Աարոն Արոնսոնի 1916թ. Pro Armenia հուշագրի վրա։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի խիստ արձագանքն ու Թուրքիայի դիրքորոշմանն աջակցելը վճռորոշ են եղել Թել Ավիվի համար, քանի որ Իսրայելն ու Ադրբեջանը հանդիսանում են սերտ ռազմավարական, էներգետիկ և հետախուզական գործընկերներ, ինչը դրսևորվել էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվին իսրայելական սպառազինության զանգվածային մատակարարումներով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»