Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:11 20-11-2023

Գնդակը կպել էր կոկորդին, մեջքից դուրս եկել․ արցախցի կինն աղոթում է, որ որդին կրկին քայլի

«Ես իմ տանը «հագցրել» էի ամենագեղեցիկ շորերը, զարդարել՝ ամենաթանկարժեք կահույքով, որի համար չեմ փոշմանում, չէ՞ որ մայրը իր զոհված որդուն ևս հագցնում է ամենաթանկ ու ամենագեղեցիկ զգեստները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնագաղթած Նելլի Սահակյանը։

Տիկին Նելլին միայն աղոթում է, որ որդին, ով ծանր վիրավորում է ստացել վերջին պատերազմում, կրկին ոտքի կանգնի։

Ասում է՝ Աստված լսել է իր աղոթքները, որդին կամաց-կամաց կազդուրվում է․ «Երբ որդուս վիրավորման լուրը հայտնեցին ինձ, մի պահ անզգայացել էի․․․ Գնդակը կպել էր կոկորդին, մեջքից դուրս եկել։ Նա նայում էր ինձ ու ժպտում, իմ «չար» ու ամենաբարի տղան ի զարմանս ինձ չէր հայհոյում, չէր գոռում։ Զարմացական հայացքիս ի պատասխան բժիշկն ասաց, որ որդիս կորցրել է խոսելու ունակությունը․․․ Այդ պահին ես միևնույն է երջանիկ էի, որովհետև իմ որդին ողջ էր»,- ասում է տիկին Նելլին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր