ՔՊ-ն պետք է գտնի ճագարի բույնն ու հետ քաշի Փաշինյանին
copy image url

ՔՊ-ն պետք է գտնի ճագարի բույնն ու հետ քաշի Փաշինյանին

Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 21-01-2024
Պետության և հասարակության վերաբերյալ գիտելիք և քաղաքակիրթ մոտեցում չունեցող պաշտոնյան պոտենցիալ չարիք է։ Քաղաքացին չարությամբ է լցվում նրա նկատմամբ։ Հետո չարությունը տարածում պետության վրա։ Այս իրավիճակում հարկատուն ու պետությունը դառնում են միմյանց թշնամի, պետության սահմանած հարկն ընկալվում է շորթում, իշխանությունը՝ զավթիչ, զավթիչը՝ ազատարար։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է ՊԵԿ՝ վերջինիս 2023-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Վարչապետը խոսել է հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը ուժեղացնելու մասին։ «Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն, դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ, չկա պետություն»։

Քաղաքացիական հասարակություններում այսպիսի մոտեցում չկա։ Գուցե՝ պարտությունների և կորուստների պատասխանատվության ծանրության ներքո է ձևավորվել «Չկա հարկ, չկա պետություն» մոտեցումը։ Կամ գուցե՝ այնքան են ատում ժողովրդին, որ վախեցնում են պետության վերացմամբ, եթե մարդիկ հարկ չվճարեն։

Այսպիսի մոտեցում ունեին անարխիստները։ Նրանք թյուրիմացաբար կարծում էին, որ եթե հարկ չվճարեն, ապա պետությունը կվերանա։ Սակայն երբ Մախնոն ստեղծեց Հուլյայպոլեի անարխիստական հանրապետությունը և սահմանեց հարկեր, անարխիստները հրաժարվեցին՝ «Չկա հարկ, չկա պետություն» ուտոպիայից։

Կա նաև սիրուն հորինվածք հարկերի ծագման վերաբերյալ։ Ասում են, թե մի օր աշխատող, հարկ վճարող մարդիկ նստել, մտածել են, թե ինչպես ճանապարհ, դպրոց, հիվանդանոց կառուցեն, կարգուկանոն պահպանեն։ Ու որոշել են՝ իրենց եկամուտներից մասնահանում անել ընդհանուր նպատակներին։ Հետո դրանք սահմանվել են որպես հարկեր։ Չնայած՝ այս պատմությունն իրականության հետ կապ չունի, բայց հարկատուին մխիթարում է, որ հարկերն ի սկզբանե կամավոր սահմանել են իր նման հասարակ մարդիկ հանրային, ազգային նպատակների համար։ Այսպիսի հորինվածքները կարող են դառնալ հարկային փիլիսոփայության անկյունաքարեր։ Բայց դրանք հորինելուց առաջ հարկ է ուսումնասիրել զարգացած երկրներում մատակարարվող գիտակցությունը հարկեր վճարելու և հարկատուների միջոցները տնօրինելու վերաբերյալ։ Այնտեղ աշխատելու, հարկ վճարելու և հավաքված հարկերը տնօրինելու մոտիվացիան նույնն է՝ առավել շատ թվով մարդկանց համար առավել շատ երջանկություն։ Այս մոտեցումը հասկանալի է բոլորին, բացառությամբ սրիկաների։ Եվ կարիք չի լինում վախեցնել ժողովրդին պետություն-հայրենիք չունենալու սարսափելի հեռանկարով։

«Եթե ուզում եք պետություն ունենալ...»,ասում էինք 1991-ին անկախության հանրաքվեի «Այո՛» քարոզարշավի ժամանակ։ ՀՀ-ն 33 տարի անկախ է։ Պետություն ունենալու նպատակը վաղուց իրագործված է։ Եթե Փաշինյանը ժամանակի միջով հետ է գնացել, հասել 1991, ապա ՔՊ-ն պիտի գտնի ճագարի բույնն ու հետ քաշի նրան։ Իսկ եթե փորձում են վախեցնել ժողովրդին, ապա դա թշնամություն է։ Չի կարելի չարացնել հանրությանը։

Ի վերջո՝ պետության լինելը որոշվում է ոչ թե հարկ վճարելով, այլ ազգային իդեալով։ Կա ազգային իդեալ՝ կա պետություն, անկախ հարկերի հավաքման տեմպից։ Իդեալ չկա, պաշտոնյաները դառնում են տգետ և սպասարկում օտար հետաքրքրություններ, որոնց ծառայեցնում են նաև ջանասիրաբար հավաքված հարկերի մասը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան