Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:00 20-01-2024

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պետք է չեղարկել․ հարցում 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Արցախում դադարեցվեցին ռազմական գործողությունները, փաստացի այսօրվա դրությամբ չի գործում, քանի որ այն ստորագրող կողմերից 2-ը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը խախտել են իրենց վերաբերող գրեթե բոլոր պարտավորությունները։

Այս համատեքստում Հայաստանում պարբերաբար քննարկումներ են առաջանում, թե արդյո՞ք անհրաժեշտ է չեղարկել այս համաձայնագիրը, թե՞ ոչ։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց՝ պե՞տք է չեղարկել այդ համաձայանգիրը։

Հարցվածներից մի քանիսը պատասխանեցին, որ միանշանակ պետք է համաձայնագիրը չեղարկել․

«Իհարկե պետք է չեղարկի, այնտեղ ոչ մի կետ չի գործում, բացի 9-րդ կետից, որի համար ռուսներն իրենց ճղում են»,- ասաց մի տղամարդ։

Մեր հարցին ի պատասխան անցորդներից մեկն էլ իր կարծիքն այսպես արտահայտեց․

«Ընդհանրապես ես դեմ եմ Փաշինյանին, ինքը ղեկավար չի, երկիրը տանում է կործանման»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին