Մամուլ 2 տարի առաջ - 08:12 18-01-2024

Հ1-ում ծաղկաման շպրտելու համար նկատողություն են տվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաեւ մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, եւ վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։

Մենք դիմել էինք Հ1` փորձելով ճշտել, թե ինչ գնահատականի է արժանացել Բարսեղյանի այս արարքը։ Հ1-ից լղոզված պատասխան են տվել. «Հանրային հեռուստաընկերությունը մշտապես ուսումնասիրում է մամուլի հրապարակումները հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքում է տվյալ հրապարակումներին»։

Սակայն մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո Հանրայինի տնօրինությունը` Հովհաննես Մովսիսյանը, Լուսինե Բարսեղյանին նկատողություն է հայտարարել ծաղկամանի պատմության համար։

Հ1-ի աշխատակազմից հաստատեցին մեր լուրը` խնդրելով իրենց հղում չտալ: Բարսեղյանը Հ1-ում ահուսարսափի մթնոլորտ է ձեւավորել եւ պարբերաբար խոստանում է իրեն չենթարկվողներին «բոմժ սարքել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար