Ներքին 2 տարի առաջ - 23:00 08-01-2024

Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից․ Արմեն Գրիգորյան

«Պայմանագրային պարտավորույթունները Ռուսաստանը չի կատարել»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ֆինանսական հարցերը այլ տարբերակով են լուծվում։ Որոշ դեպքերում պայմանագիրը թարմացվում է, և ըստ մեր նոր կարիքների՝ այդ հարցերը փորձում ենք լուծել։ Նոր պայմանագրեր մենք չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերում թարմացումներ են կատարվում»,- նկատեց Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և պայմանագրերին։

Անդրադառնալով Մոսկվայի մեղադրանքներին՝ Գրիգորյանը նկատեց․ «Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Սեպտեմբերի 19-ից սկսած՝ տեղի է ունեցել էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։ Մենք մինչև այժմ որևէ բացատրություն չենք ստացել, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում»։

Հարցին, թե այնուամենայնիվ, մենք ՀԱՊԿ-ից հրաժարվո՞ւմ ենք, Գրիգորյանը շեշտեց, որ մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թ․ սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել ՀՀ վրա և դրանից առաջ էլ, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի պաշտպանի իր սուվերեն տարածքը, սակայն որևէ ադեկվատ արձագանք չի ստացել։

«ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում»,-հավելեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին