Միտք 2 տարի առաջ - 12:05 27-12-2023

Թուրքիայի թելադրած թեզերով գործունեությանը ցանկացած աջակցություն հավասար է մեր զոհված տղաների արյունը վաճառելուն

Գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան հնարավոր բոլոր ոլորտներում տարիներով հսկայական գումարներ է ծախսում, որ հայերի ցեղասպանությունը ներկայացնի որպես Առաջին համաշխարհային ժամանակ «սովորական» մարդկային կորուստներ։ Գումարներ է ծախսում, որ «արեւմտահայ», «Արեւմտյան Հայաստան» բառերը փոխարինի «Օսմանյան կայսրությունում բնակվող էթնիկ հայ համայնք» ձեւակերպումով։

Բոլոր այն ազգությամբ հայ մարդիկ, առավել ես գիտության հետ առչություն ունեցող մարդիկ, որոնք չգիտեն սրա մասին, չգիտեն, թե ինչու է սա արվում, կամ ձեւացնում են, որ չգիտեն, կամ չեն ուզում իրենց փող աշխատելու ճանապարհին գիտակցել, թե ինչ նպատակ ունի նման «տերմինաբանությունը», ուրեմն կամ իրենց գործով չեն զբաղվում կամ իրենց համար սովորական երեւույթ է իրենց ազգի պատմությունը ուրանալը։
Մենք Թուրքիայում պատերազմի չենք առնչվել, այլ ցեղասպանության։ Մենք այդ պետության մեջ ապրել ենք մեր բնիկ հայրենիքում, ոչ թե եղել ենք էթնիկ համայնք։

Առավել եւս 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի թելադրած թեզերով գործունեությանը ցանկացած աջակցության հավասար է մեր զոհված տղաների արյունը վաճառելուն։ Ցանկացած աջակցություն...

Չարենցը Կարսի անկման պատմությունը գրելիս «Երկիր Նաիրի» վեպում մի պատկեր ունի։ Տղան գետից դուրս է գալիս, շորերը չկան, ասում է ես ախր գիտեմ, որ իմ ընկերներն են դա արել...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար