Արտաքին 2 տարի առաջ - 07:03 23-12-2023

Վատիկանը հույս ունի, որ Հռոմի պապի այցը Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա կկայանա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեռևս պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստան և Ուկրաինա, նրա ճանապարհորդությունը, ի թիվս այլ բաների, կախված է հակամարտող կողմերից։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինյոր Փոլ Ռիչարդ Գալագերը։

«Մենք պատրաստ ենք աջակցել միջնորդությանը: Այն, ինչ կարող ենք անել, օգնությունն է մարդասիրական մակարդակով: Մենք շարունակում ենք օգնել գերիների փոխանակման հարցում և փորձում ենք նպաստել ուկրաինացի երեխաների վերադարձին: Պետք է խոստովանենք, որ այդ ջանքերի արդյունքները համեստ են: Բայց մենք շարունակում ենք աշխատել»,- նրա խոսքերն է մեջբերում Vatican News պորտալը։

«Հռոմի Պապը դեռ պատրաստ է այցելել և՛ Ուկրաինա, և՛ Ռուսաստան: Դա կլինի խաղաղության հասնելու համար մեկ քայլ առաջ: Ցավոք, մենք չենք կարծում, որ դա անմիջապես տեղի կունենա, բայց հուսով ենք, որ դա հնարավոր կլինի իրականացնել: Իհարկե, դա կախված է հակամարտող կողմերից։ Կարծում եմ, որ Հռոմի Պապի այցը կողջունվի երկու կողմերի կողմից»,- հայտարարել է սրբազանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի