Մշակույթ 2 տարի առաջ - 20:50 22-12-2023

Նա ճշտապահությունը հասցրել էր կլասիկ բարձրության. գրականագետ Արսեն Տերտերյանի ծննդյան օրն է

«Ես ուզում եմ գրել իմ ուսուցիչներից մեկի` Արսեն Տերտերյանի մասին, որն առաջին իսկ դասից ինձ վրա մեծ տպավորություն է թողել և այդ տպավորությունը չի ջնջվել, չնայած որ հետագայում, տարիներ հետո, մենք հանդիպել ենք ոչ միայն թեմական դպրոցի, ոչ միայն համալսարանի պատերից ներս, այլև կանքում, մինչև անգամ միասին երևանյան շոգը մեղմելու համար գարեջուր ենք խմել …

Ասեմ սկզբից, որ այդ մեծ տպավորությունը Արսեն Տերտերյանը ստեղծում էր նաև այն պատճառով, որ այն ժամանակ մենք կարդում էինք նրա բանասիրական գրքերը` Թումանյանի, Շիրվանզադեի, Շանթի, Տերյանի մասին: Մենք այդ գրքերի վրա կարդում էինք նրա անունը և նրան, առյուծի բաշերով ու արծվի հայացքով ուսուցչին տեսնում ամբիոնի մոտ: Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի, բայց մենք նրան սիրում, ավելին` պաշտում էինք»,- իր մեծ ուսուցչի մասին գրում է Գուրգեն Մահարին:

Այսօր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արսեն Տերտերյանի ծննդյան օրն է։

Մի այլ դրվագում էլ Մահարին կատակում է․ «Տերտերյանը խոսում է Աբովյանի մասին.
- «...Խաչատուր Աբովյանը հիմնա...
Զանգը տվին, գլխարկը վերցնում է.
- Մյուս անգամ կշարունակենք։
Երկու օր հետո ներս է մտնում և սկսում է դասախոսությունը.
- ...դիրն է հայ աշխարհաբար գրականության»։
Տերտերյանը ճշտապահությունը հասցրել է կլասիկ բարձրության»։

Արսեն Տերտերյանի գրականագիտական ժառանգությունը մեծ տեղ ու դեր ունի հայ գրականագիտության պատմության մեջ, բայց նրա ուսումնասիրությունների մեջ առանձնահատուկ է հատկապես Հովհաննես Թումանյանին նվիրված ուսումնասիրությունը։

Բանն այն է, որ նսեմացնելով կամ պարզապես չհասկանալով Թումանյանին՝ նրան համարում էին սոսկ Լոռու գավառի բանաստեղծ, Լեոյի բնորոշմամբ՝ «Լեռան երգիչ», իսկ Տերտերյանն առաջին անգամ Թումանյանին ներկայացրեց որպես ազգային մեծ բանաստեղծ, ցույց տվեց, որ կան ընդհանրություններ Թումանյանի և Պուշկինի, Լերմոնտովի, Բայրոնի միջև։ Վեր հանելով Թումանյանի ստեղծագործությունը՝ Տերտերյանը ցույց տվեց նրա պոեզիայի համամարդկային բնույթը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»