Արտաքին 2 տարի առաջ - 18:15 22-12-2023

Թուրքիան զրահամեքենաներ է տեղափոխում Սիրիայի հյուսիս

Թուրքիայի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին սկսել են զրահապատ մեքենաներ տեղափոխել Սիրիայի հյուսիս: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներից տեղափոխվող զրահամեքենաները Գազիանթեփի Իսլահիյե շրջանից շարժվում են դեպի Սիրիայի Իդլիբի նահանգ:

Տեղեկացվում է, որ ռազմական շարասյունը Սիրիայի տարածք է մուտք գործելու Թուրքիայի հարավային հատվածքում գտնվող Հաթայ նահանգի Ջիլվեգյոզու սահմանայաին անցակետով, ապա գործարկվելու Իդլիբում գտնվող ռազմականաված շրջաններում:

Թուրքական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, լրացուցիչ ուժերի կուտակումը կապված է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների իրականացման հնարավորությամբ։

Որոշ աղբյուրներ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Ազազ շրջան, որտեղ մարտեր են ընթացել «Հայաթ Թահրիր աշ Շամ»- ահաբեկչական խմաբորման ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերն ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի մի շարք ընդդիմադիր խմբավորումներ մի քանի խոշոր ռազմական գործողություններ («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան») իրականացրեցին Սիրիայի հյուսիսում, որոնց հետևանքով հյուսիսային մի շարք շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի գտնվում են թուրքական զինուժի օկուպացման տակ։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ