Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:47 19-12-2023

Ռեկորդ Թուրքիայից Իսպանիա արտահանումների ծավալում

Թուրքիայի արտահանողների խորհրդի կողմից թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ի 11 ամիսների ընթացքում Թուրքիայից արտահանված ապրանքների ծավալն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 233 մլրդ դոլար: Գրում է Ermenihaber-ը։

Ընդ որում, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն գրանցել է 0.7 տոկոսի աճ: Սակայն այլ է պատկերը կոնկրետ Իսպանիա արտահանված ապրանքների ծավալի դեպքում:

Թուրքիայից Իսպանիա մատակարարումների ընդհանուր ծավալը 2023-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 8.5 մլրդ դոլար, որն այդ երկիր իրականացված արտահանումների տեսանկյունից բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է:

Վերոնշված ցուցանիշների արդյունքում Իսպանիան դարձել է Թուրքիայից ամենաշատ ապրանք գնած 8 երկրներից մեկը:

Նշենք, որ այդ երկրների մեջ, ըստ հերթականության, տեղ են գտել նաև Գերմանիան՝ շուրջ 17 մլրդ, ԱՄՆ-ն՝ ավելի քան 11 մլրդ, Միացյալ Թագավորությունը՝ ավելի քան 10 մլրդ 400 հազար, Իտալիան՝ ավելի քան՝ 10 մլրդ 200 հազար, Ֆրանսիան՝ շուրջ 9 մլրդ, Իրաքը՝ ավելի քան 8 մլրդ 700 հազար և Ռուսաստանի Դաշնությունը՝ ավելի քան 8.5 մլրդ դոլարով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն