Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 07:51 18-12-2023

ՄԱԿ-ն ավելի քիչ արդյունավետ է դառնում՝ առանց ԱԽ-ի բարեփոխումների. Հնդկաստանի ԱԳՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների առաջընթացի բացակայությունը վնասում է աշխարհին, համաշխարհային կազմակերպությունը դառնում է ավելի ու ավելի քիչ արդյունավետ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անվտանգության խորհուրդը նման է հին ակումբի, որն ունի հաստատված անդամներ, և նրանք չեն ցանկանում կորցնել վերահսկողությունը: Նրանք ցանկանում են վերահսկել ակումբը, նրանք չեն ցանկանում ընդունել նոր անդամներ, թույլ տալ, որ իրենց գործողությունները կասկածի տակ դրվեն, դա մարդկային թուլությունն է։

Բայց այսօր ես կարծում եմ, որ դա վնասում է աշխարհին, քանի որ ՄԱԿ-ը դառնում է ավելի ու ավելի քիչ արդյունավետ գլոբալ հիմնախնդիրների լուծման հարցում»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծվել է այն ժամանակ, երբ կազմակերպությունն ուներ մոտ 50 անդամ երկիր։ «Պատկերացրեք մի ընկերություն, որը տասնապատկվել է, բայց դուք չեք ցանկանում փոխել սկզբնական ղեկավարությունը, դա անարդար է, և մարդիկ դա հասկանում են:
Ուստի ես վստահ եմ, որ Հնդկաստանի մուտքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, տեղի կունենա, մենք կաշխատենք դրա վրա, վստահ եմ, որ պատմությունն այս հարցում մեր կողմն է»,- հավելել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն