Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:21 16-12-2023

Պարեկը հավաստիացնում է, որ բեկանված է, անցնում է մի քանի օր, ակտը գալիս է. Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսնես համատարածա՞, թե իմ բախտը թաղեմ մոմենտա.
Ոնցա պատահում, էտ օրը լավ խմում եմ, մեքենայի ղեկին կինսա նստում։ Պարեկը կանգնացնումա(թե ե՞րբ էին իմ մեքենան կանգնացրել, որ էտ օրը էդպես որոշեցին)։ Կնոջս վարորդականը մնացել էր իր մեքենայի մեջ։ Պարեկն ասաց, որ իդենտիֆիկացրեց, տեսավ, որ ՎԻ ունի, մոտը չլինելու համար տուգանք կգրի, 24 ժամվա ընթացքում ցանկացած պարեկի ՎԻ-ն ցույց կտանք, կբեկանվի։

Այդպես էլ անում ենք, բեկանող պարեկը հավաստիացնում է, որ 100 տոկոս բեկանված է, ուղղակի նման դեպքում թուղթ չեն տալիս։ Դեռ կնոջս ասել էր,- Քուր ջան, ես հո քեզ չեմ խաբելու, հաստատ բեկանվածա։
Անցավ մի քանի օր՝ առը հա, ակտը եկավ, ներքին ալիքներովս ճշտեցի՝ ակտը բեկանված ՉԷ։ Դե պարզ է, բեկանող պարեկի տվյալներ չկան, որևէ ապացույց չկա։ Կա միայն իրեն քցված զգացող քաղաքացի։ Եթե նման իրավիճակում հնարավոր լինի դատարանով գործը շահել, հաճույքով 30.000 կծախսեի, այդ 3.000-ը բեկանելու պայմանով։ Ափսոս ոչ մի ապացույց չկա, միգուցե դա էլ դրված է հաշվարկում։

Ասա՞, որ թույն պետություն ա։
#3000_դրամանոց_մուրացկանություն»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան