Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:15 15-12-2023

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կքննարկվի երկու փուլով

Եվրամիությունը Ուկրաինայի և Մոլդովայի հետ կսկսի անդամակցության շուրջ բանակցություններ կազմակերպել, եթե Կիևը և Քիշնևը համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում երկրների Եվրամիության անդամակցելու քայլերի կատարման ժամկետները նշված չեն, ինչպես նաև նշված չեն բանակցությունների մեկնարկի ենթադրյալ ամսաթիվը: Reuters գործակալության հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարներն ավելի ուշ կվերանայի որոշումն այն մասին, թե արդյոք Ուկրաինան և Մոլդովան կատարե՞լ են անհրաժեշտ պայմանները։

Միևնույն ժամանակ, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոգը Բրյուսելում կայացած նիստի առաջին օրվա արդյունքներով հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել դեկտեմբերի 18-ին: Եվրոպական խորհուրդը նաև հավանություն է տվել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:Ավելին՝ Բրյուսելը հետաձգել է Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը՝ մինչ այն պահը, երբ կկատարվի անդամակցության չափանիշներին համապատասխան անհրաժեշտ պայմանները:

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա դարձել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեման և դրան է նվիրված նաև հանդիպման առաջին օրվա մասին զեկույցի մեծ մասը: Եվրամիությունը հաստատել է միջազգային իրավունքով ճանաչված սահմաններում Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու ծրագրերը։ Եվրախորհրդարանը նշում է նաև, որ խոսքը քաղաքական, ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցության մասին է։

Գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական խորհուրդը նաև ողջունել է պատժամիջոցների 12-րդ փաթեթի ընդունումը, որը ԵՄ-ն մտադիր է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ ՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի պատճառով: Փաստաթուղթը համաձայնեցվել է դեկտեմբերի 15-ին ԵՄ երկրների ներկայացուցիչների առանձին նիստի շրջանակներում։

Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով քվեարկության ժամանակ դուրս է եկել դահլիճից։

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու քվեարկության նախաշեմին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է լինելու գործընթացի մեկնարկին: Գագաթաժողովի վճռական քվեարկության պահին Հունգարիայի վարչապետը ինքնակամ լքել է նիստերի դահլիճը։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ ձեռնպահ է քվեարկել, քանի որ չի ցանկացել մասնակցել, ինչպես ինքն է ասել՝ վատ որոշմանը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դահլիճից դուրս գալու գաղափարը Օրբանին առաջարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի