Արտաքին 2 տարի առաջ - 14:17 13-12-2023

Նավալնիի կողմնակցի տանը իբր պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Նովոսիբիրսկում ահաբեկչության փորձ իրականացնելուց հետո ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի և Մաքսիմ Մարցինկևիչի նախկին կողմնակիցը: SHOT-ի փոխանցմամբ՝ ազգայնական հայացքներով վարսահարդար Եվգենի Ռյապոլի տանը իրականացրած խուզարկությունների ժամանակ ռոբոտ-փոշեկուլում պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել։

Ռուսական իրավապահ համակարգի կարծիքով, նա մի քանի տարի շարունակ ծրագրում էր պայթեցնել Ռուսաստանի անվտանգության ծառայության վարչության շենքը և քաղաքի մզկիթը:

Ռյապոլովը եղել է Ալեքսեյ Նավալնիի տեղական շտաբի կամավոր։

2017-ին դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման ՝ պայթուցիկ նյութեր պահելու համար: Այն ժամանակ նա պնդում էր, որ հեքսոգենն ու պայթուցիկ սարքի բաղադրիչներն իր գրպանն են գցել ուժայինները։

Նշվում է, որ Ռյապոլովի տանը հայտնաբերվել են բազմաթիվ լարեր, փոքր մասերի զոդման հավաքածու, մետաղալարեր, լուցկի և այլն:

Այժմ Ռյապոլովը կարող է կրկին ազատազրկման դատապարտվել, սակայն այս անգամ 20 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին