Արտաքին 2 տարի առաջ - 13:07 13-12-2023

Վան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաք զբոսաշրջիկների՝ հիմնականում իրանցի զբոսաշրջիկների այցելության նվազման միտումով պայմանավորված փոքր բիզնեսի և առևտրականների համար դժվարություններ են առաջացել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական մեդիայում տարածվող տեղեկությունների համաձայն՝ զբոսաշրջիկների կարճ ժամանակով այցելությունների, նրանց տրամադրվող հյուրատների և հյուրանոցների ցածր գների պատճառով տուրիզմից սպասվող եկամուտները չեն արդարացվել:

Վանի առևտրի պալատի տվյալներով՝ 2021-ին քաղաք այցելած իրանցիների թիվը կազմել է 290.000, իսկ 2023-ի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 413.000:
Սակայն ամռան ամիսներին Թուրքիա այցելությունների աճին ի հակառակ, գրեթե տարեվերջին Վանում հյուրընկալված զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 600.000:

Նշվում է նաև, 2022-ի համեմատ 2023-ին զբոսաշրջիկների թվի գրեթե կրկնապատկումը քաղաքի տնտեսության մեջ շոշափելի ազդեցություն չի ունեցել:
Տուրիզմի ոլորտի մասնագետները նման իրավիճակը բացատրում են 2023-ի վերջին ամիսներին Իրանում տոների և արձակուրդների տրամադրման բաշխվածությամբ:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել