ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային հանրության աջակցությունն իր անկանոն ռմբակոծությունների պատճառով, որոնց հետևանքով հազարավոր պաղեստինցիներ են զոհվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Նրանք սկսում են կորցնել այդ աջակցությունը», - երեքշաբթի ասաց Բայդենը քարոզարշավի ժամանակ:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխի իր «կոշտ» կառավարությունը։